Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ  Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ 

«2020թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020֊2021թթ. համար։

2019թ. նոյեմբերի 21-ին, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանն ընտրվել էր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։

Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն: