Պուտինն ու Զելենսկին հնարավոր է հանդիպեն Իսրայելում․ նախաձեռնությունը Կիեւինն է

Պուտինն ու Զելենսկին հնարավոր է հանդիպեն Իսրայելում․ նախաձեռնությունը Կիեւինն է

Կիեւը հայտ է ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար Իսրայելում՝ հունվարի 23-ին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այս առնչությամբ հայտնել է, որ Պուտինի այցը արդեն իսկ ունի հագեցած գրաֆիկ եւ կասկած է հայտնել, թե Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը հնարավոր կլինի։ «Եթե առանձին հանդիպումներ լինեն էլ, դրանք կլինեն միայն «ոտքի վրա» հանդիպումներ, չափազանց կարճ տեւողությամբ»,- նկատել է Յուրի Ուշակովը, հավելելով, սակայն, որ Կրեմլը Կիեւի հայտը չի մերժել։