Թիկնիզյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Թիկնիզյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղում ստացած վնասվածքի պատճառով Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանն այս ամիս չի միանա Հայաստանի հավաքականին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան - Կոսովո և Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։