Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը

Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը

Երեկվա կառավարության նիստում Նիկոլը, խոսելով «Սուրմալու»-ի աղետի մասին, սովորության համաձայն հերթական ինքնախոստովանությունը կատարեց, ըստ որի, ինքը երկու տարի առաջ Լիբանանում տեղի ունեցած նավահանգստի պայթյունից հետո հանձնարարական է տվել ստուգելու պայթյունավտանգ նյութերի առկայությունը հանրապետությունում, որի մասին հիշել է աղետից հետո և նոր միայն հանձնարարում ստուգել կատարման ընթացքը։ Այս ամենը հաստատում է բազմաթիվ հրապարակումներն առ այն, որ այս իշխանությունները որևէ աղերս չունեն պետական կառավարման հետ, մասնավորապես, եթե վարչապետն իր իսկ հանձնարարականներին հետամուտ լիներ ու պետական համապատասխան կառույցները գործեին, շատ հնարավոր է չլիներ «Սուրմալու»-ի աղետը, իհարկե՛, եթե ահաբեկչություն չէր, ինչը վարչապետը բացառել էր՝ «հիմնավորելով» ծխի առկայությամբ և մարդկանց փախնելու փաստով։

Հաջորդ խոստովանությունը՝ իրենց իշխանությունն «անորակ իրականության» հետ կոմպրոմիսի է գնացել՝ անուղղակի հասկացնելով, որ իրենք այնքան էլ մեղավոր չեն։

Այս անգամ Նիկոլը ոչ միայն կոմպրոմիսի է գնացել բոլոր հոռի բարքերի հետ, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր, այլև, այն զարգացնելով նոր որակներով, այդ թվում՝ կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների, քրեաօլիգարխիկ համակարգի, իշխանավորների և նրանց ընտանիքների սանձարձակ դրսևորումներով, որին ավելացել է պետության կառավարման բացարձակ անկարողությունը, արդյունքում՝ Հայաստանում հաստատվում է մի նոր այլասերված, հանցավոր, աղետաբեր ռեժիմ։

Վերջում, վարչապետն ավետեց նոր հնարավոր աղետների մասին, որի թիրախում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։

Հ․ Գ․ Ամենասարսափելին՝ այս ռեժիմն արժեզրկել է խոսքը և ասելիքը՝ այն փոխարինելով ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով, ահաբեկումով։

Հ․ Գ․ Ցավակցում եմ «Սուրմալուի» աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։