Եթե բոլորն ունենային այս պատանիների քաջությունը, մենք այս օրին չէինք լինի. Ղազինյան

Եթե բոլորն ունենային այս պատանիների քաջությունը, մենք այս օրին չէինք լինի. Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անշրջելի խաղաղասերի հրավերով «սովետական Հայաստանի» սահմանին տեղակայված ադրբեջանցի զինվորների սանձարձակությունն արդեն հատում է թույլատրելի բոլոր սահմանները:

Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն, մեր մեքենաների վրայից զինվորական դանակով քերում են Արցախի պետական դրոշը:

Իսկ զուգահեռ իրականության մեջ «հպարտ ժողովուրդը» անհամբեր սպասում և պատրաստվում է գունգեղ տոնկատարություններին:

Հ.Գ. Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի»: