Որտե՞ղ է քվեարկելու Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Որտե՞ղ է քվեարկելու Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը

«Հայաստանում համապետական ընտրություններին զինվորները քվեարկում են ՀՀ-ում տեղակայված ընտրական տեղամասերում․ զինվորական ցուցակները բերվում են, դրանք պարունակում են գաղտնիության տարրեր, տեղաբաշխվում են, և այս անգամ էլ տեղաբաշխումն իրականացվել է սովորական տեղամասերում՝ քաղաքացիական ընտրողների հետ միասին»։

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե այս անգամ որտե՞ղ են քվեարկելու Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիները, որոնք նախկինում, որպես կանոն, քվեարկում էին Գորիսում տեղակայված ընտրատեղամասերում։

Հարցին, թե որտե՞ղ է քվեարկելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ԿԸՀ նախագահը պատասխանեց․ «Կդժվարանամ ասել, որովհետև ընտրողների ցուցակները, ինչպես նշեցի, գաղտնի ցուցակներ են և որևէ կերպ․․․ անգամ տեղյալ էլ չեմ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։