Պատգամավորության թեկնածուն օրենք է խախտում

Պատգամավորության թեկնածուն օրենք է խախտում

Նախկին ընտրություններին մենք տեսնում էինք, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժերի համակիրներ լուսանկարում ու համացանցում տեղադրում քվեարկված թերթիկները, որն օրենքի խախտում է․ քվեաթերթիկը լուսանկարելն ու հրապարակելը պատժվում է 100 000-200 000 դրամ տուգանքով:

Սակայն պազվում է այս երեւույթից չեն խորշում նաեւ այս ընտրությունների ընթացքում, եւ այն էլ պատգամավորության թեկնածուն։ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Լիանա Ստեփանյանը, ում օրերս կուսակցությունը հորդորեց ինքնաբացարկ ներկայացնել, քանի որ իրենց մոտեցումներում «անհամատեղելիություն» է առաջացել, Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է քվեաթերթիկի լուսանկար եւ հաղթանակ մաղթել արել ընտրել թիվ 3 ընտրատարածքում նույն կուսակցությունից թեկնածություն առաջադրած Գեւորգ Ստեփանյանին։