Որտե՞ղ է քվեարկելու Սերժ Սարգսյանը

Որտե՞ղ է քվեարկելու Սերժ Սարգսյանը

ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այս ընտրությունների ժամանակ քվեարկելու է Ձորաղբյուր գյուղում՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ ապրում է իր խնամուն՝ Արա Մինասյանին պատկանող տանը։ Մենք փորձեցինք ճշտել, թե ո՞ր ժամին է կայանալու քվեարկությունը, որ մեր լրագրողին գործուղենք Ձորաղբյուր, սակայն մեզ ասացին, որ հստակ ժամ նշանակված չէ՝ «ինչպես օրը կթելադրի»։

Նաեւ ասացին, որ պարոն Սարգսյանը լրագրողների հետ շփվելու, նրանց հարցերին պատասխանել տրամադրված չէ։ Անգամ եթե լրագրողները պարզեն եւ գան ընտրատեղամաս՝ չի պատրաստվում պատասխանել նրանց հարցերին, քանի որ այս պահին ասելիք չունի։