Հանրային տրանսպորտով երթեւեկությունը հայտարարվել է անվճար

Հանրային տրանսպորտով երթեւեկությունը հայտարարվել է անվճար

Լյուքսեմբուրգում հանրային տրանսպորոտով երթեւեկելը հայտարարվել է բացարձակապես անվճար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Նոր օրենքը եվրոպական այս փոքրիկ միապետությունում սկսելու են կիրառել հաջորդ տարեսկզբից։ Այն ներառում է տրամվայով, ավտոբուսով կամ գնացքով երթեւեկությունը։ Բացի այդ, արդեն 2020 թվականից բոլոր տոմսակները կվերացվեն՝ տոմսակ արտադրելու ծախսերում խնայողություն անելու համար։

Ներկայումս անվճար երթեւեկության իրավունք ունեն մինչեւ 20 տարեկանները, իսկ մերձքաղաքային տարածքներից երթեւեկողները վճարում են ընդամենը 2 եվրո։ The Guardian պարբերականը նաեւ գրում է, որ Լյուքսեմբուրգում բավական լուրջ խնդիր է խցանումները։