Խոստովանել է, որ նախագահի դեմ հարձակում է նախապատրաստել

Խոստովանել է, որ նախագահի դեմ հարձակում է նախապատրաստել

ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչը խոստովանել է, որ նախապատրաստել է հարձակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

Ըստ հրապարակման, նա մտադիր է եղել շուռ տալ նախագահական լիմուզինը՝ գողացված բեռնամբարձիչի միջոցով։ Ենթադրյալ հանցագործը իր արարքը պլանավորել է անցյալ տարվա սեպտեմբերից։ Այդ ժամանակ էլ Թրամփը այցելել է Մանդանի նավթավերամշակման գործարան՝ հարկային բարեփոխումները քննարկելու համար։

Տեղի իրավապահները հաստատել են ենթադրյալ հանցագործի մտադրությունների իսկությունը, սակայն նաեւ հավելել, որ նա լուրջ հոգեկան խնդիրներ ունի։