«Ինստագրամը» նոր ֆունկցիա է գործարկել

«Ինստագրամը» նոր ֆունկցիա է գործարկել

«Ինստագրամ» սոցիալական կայքը նոր ֆունկցիա է գործարկել, որով թույլ տեսողություն ունեցողների համար դյուրացվել են սոցկայքից օգտվելու հնարավորությունները։

Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Այսպես, նոր ֆունկցիայով արդեն լուսանկարի հետ կարելի է ավտոմատ կերպով ավելացնել այլընտրանքային տեքստ։ Համակարգը բարձրաձայն կպատմի լուսանկարի բովանդակության մասին։

Ավելի վաղ սոցկայքը «Ձեր ակտիվությունը» ֆունկցիան էր ավելացրել, որով կարելի էր հետեւել, թե օրական որքան ժամանակ է մարդն անցկացնում սոցկայքում։