Կազինոյում տանուլ է տվել ողջ ունեցվածքն ու սնանկացել

Կազինոյում տանուլ է տվել ողջ ունեցվածքն ու սնանկացել

Չինացի միլիարդատեր Լյու Լիրոնը, ով հանդիսանում է Gionee չինական սմարթֆոնների արտադրողը կազինոյում տանուլ է տվել ողջ ունեցվածքը ներառյալ սմարթֆոններ արտադրող ընկերությունն ու այնտեղից դուրս եկել սնանկ վիճակում։ Այս մասին հայտնում է Tech in Asia-ն։ Հրապարակման համաձայն, գործարարը տանուլ է տվել մոտ 10 միլիարդ յուան կամ մոտ 2 միլիարդ դոլար՝ Հյուսիսային Մարիանյան կղզեխմբի Սայպան կղզում գտնվող կազինոներից մեկում։ Լյուն սակայն չի հուսահատվել եւ ասել է, որ իրականում իր տանուլ տվածն ավելի քիչ է։ Նա խոստացել է ամբողջական պատկերն իր տանուլ տվածի ներկայացնել այն բանից հետո, երբ Gionee-ն դեկտեմբերին կսկսի սնանկության դատական գործընթաց։ Gionee-ն հիմնադրվել է 2002 թվականին։ Նախապես մասնագիտացել է թելով հեռախոսների արտադրության մեջ, սակայն հետագայում անցել է սմարթֆոնների արտադրությանը։ Ընկերությունը չի կարողացել դուրս գալ միջազգային շուկա եւ դառնալ լուրջ մրցակից դաշտում գործող մյուս ընկերությունների համար։ Արդեն երկու տարի է այն աշխատում է տարեկան մոտ 30 միլիոն վնասով։