ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն է թիրախում հայտնվել․ սփյուռքի փոխնախարարի տարօրինակ գրառումը

ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն է թիրախում հայտնվել․ սփյուռքի փոխնախարարի տարօրինակ գրառումը

Ֆեյսբուքում սփյուռքի փոխնախարարը ՝Բաբկեն Տեր-Գրիգորյանը գրառում է արել Հրանտ Մարգարյանի մասին ․ «Հրանտ Մարգարյան՝ հավատարիմ փողին ու փային» : Շատ անհասկանալի ու տարօրինակ է պաշտոնյայի նման գրառումը: Առվազն էթիկայի կանոների խախտում է հակառակորդի կարգախոսը նման կերպ ձևափոխելը:

ՀՀԿ-ից հետո, կարծես թե, ՀՅԴ-ն է թիրախում հայտնվել: Հիշեցնենք որ Բաբակեն Տեր-Գրիգորյանը ՀՀ սփյուռքի փոխնախարար է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի որոշմամբ , Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում 1985թ-ի հոկտեմբերի 25ին մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: