Հայտնաբերվել է պահպանակների արտադրության ընդհատակյա արտադրամաս

Հայտնաբերվել է պահպանակների արտադրության ընդհատակյա արտադրամաս

Ոստիկանները Չինաստանում հայտնաբերել են պահպանակների արտադրության ընդհատակյա արտադրամաս, որտեղ ցածրորակ եւ նույնիսկ արդեն օգտագործված պահպանակների վերամշակումից նոր պահպանակներ են փաթեթավորել՝ կեղծելով ոլորտի առաջատար Durex-ին։

Արտադրամասի պահեստներում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլարի արտադրանք։ Փորձաքննությունները պարզել են, որ արտադրված պահպանակները եղել են անորակ նյութից, երբեմն էլ օգտագործված պահպանակների վերամշակում է իրականացվել։ Արտադրանքն իրացվել է տարբեր սուպերմարկետների, հյուրանոցների եւ առեւտրային ավտոմատ սարքերի միջոցով։