Ստեղծվել է մարդու ամբողջ օրգանիզմը սքանավորող սարք

Ստեղծվել է մարդու ամբողջ օրգանիզմը սքանավորող սարք

Դեյվիսում գործող Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները  չինական United Imaging Healthcare (UIH) ընկերության մասնագետների հետ համատեղ ստեղծել են EXPLORER ապարատը, որը ներկայացնում է իրենից մոլորակի առաջին բժշկական սքաները, որը կարող է սքանավորել մարդու մարմինն ամբողջությամբ եւ ստեղծել մարդու օրգանիզմի եռաչափ պատկեր։

EurekAlert!-ի փոխանցմամբ առաջին լուսանկարներն արդեն հասանելի են, որոնք հրապարակվել են՝ ներկայացնելու համար նոր սարքը։  Նոր սարքը ներառում է իր մեջ պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան եւ ռենտգենային հաշվիչ տոմոգրաֆիան միասին զուգորդված։ Արդյունքում այն այնքան գերզգայուն է, որ ակնթարթորեն ստեղծում է օրգանիզմի պատկերը որտեղ նույնիսկ կարելի է տեսնել ընդունած դեղամիջոցների շարժը։ Սովորական ՊԷՏ-ի համեմատ այն ավելի մաքուր նկար է արտածում եւ 40 անգամ  նվազեցված է ճառագայթման ազդեցությունը։