Նախ եւ առաջ Բաքուն ու Երեւանը պետք է գան համաձայնության․ Մարիա Զախարովա

Նախ եւ առաջ Բաքուն ու Երեւանը պետք է գան համաձայնության․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի իհարկե ցանկացած նախաձեռնություն, որը միտված կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն նախ եւ առաջ հակամարտող կողմերը պետք է գան համաձայնության։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Բաքուն առաջարկել էր Երեւանին իրականացնել գերիների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացասաբար էր արձագանքել այս առաջարկին, ինչը Բաքվում հիստերիայի հերթական ալիքն էր բարձրացրել։

«Պայմանավորվածությունը ենթադրում է որոշակի փոխադարձ համաձայնություն։ Նախաձեռնությունը կարելի է ողջունել, սակայն այն պետք է գործնականում կյանքի կոչվի միայն բոլոր կողմերի համաձայնությամբ»,- շեշտել էր ՌԴ ԱԳՆ խոսնակը։  Զախարովան նաեւ ասել է, որ Մոսկվան աջակցում է Միլանում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչը բնական պետք է համարել, քանի որ Ռուսաստանի ջանքերով նաեւ, որպես ՄԽ եռանախագահող երկրներից մեկի, այդ հանդիպումը տեղի է ունենալու։