Մնացականյանը, Լավրովն ու Մամեդյարովը կհանդիպեն Մյունխենում

Մնացականյանը, Լավրովն ու Մամեդյարովը կհանդիպեն Մյունխենում

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան նախապատրաստում է հանդիպում Ղարաբաղյան կարգավորման օրակարգով՝ Լավրով-Մնացականյան-Մամեդյարով ձեւաչափով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, հանդիպումը տեղի կունենա Մյունխենում։ «Ընթանում են բանակցություններ, Մյունխենում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի նախապես պլանավորած հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։ Նա նաեւ հավելել է, որ Լավրովը նոր է ավարտել իր տուրնեն Միջին Ասիայում եւ պատրաստվում է այս հանդիպմանը։ Այլ մանրամասներ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը չի հրապարակել։