Վլադիմիր Զելենսկուն աջակցում են ուկրաինացի ընտրողների 40 տոկոսը

Վլադիմիր Զելենսկուն աջակցում են ուկրաինացի ընտրողների 40 տոկոսը

Եթե առաջիկայում Ուկրաինայում տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա կհաղթեր Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է «Гордон» կենտրոնը, վկայակոչելով «Ռազումկովի կենտրոն» սոցիոլոգիական ծառայության հրապարակած տվյալները։

Նրա օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների 40,1 տոկոսը։ Երկրորդ տեղում Յուրի Բոյկոն է «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ»-ից 15,3 տոկոսով, իսկ երրորդում նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 13,5 տոկոսով, իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունով։ Յուլյա Տիմոշենկոն իր «Բատկիվշինայով» 10,2 տոկոս քվե կհավաքեր։ Ուկրաինական քաղաքական ասպարեզի մյուս հիմնական խաղացողների շանսերը տատանվում են 3-4 տոկոսի սահմաններում։