«Հրապարակ». Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին

«Հրապարակ». Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում օրեր առաջ հրապարակված հայտարարությունը, ըստ իշխանական աղբյուրների, յուրօրինակ «լյուստրացիա» է։ Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին։

Հայտարարությունից մեկ շաբաթ է անցել, սակայն դրան միացել է ընդամենը 20 պատգամավոր։ Բանն այն է, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձեւով սղղացրել են մի արտահայտություն՝ «պաշտպանության տակ է նաեւ… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը տարընթերցումների առիթ է տվել։ Հայտարարությանը չեն միացել ո՛չ ԲՀԿ-ականները, ո՛չ ԼՀԿ-ականները, իսկ «Իմ քայլից» ստորագրել են հիմնականում սորոսական համարվող պատգամավորները։