Լուկաշենկոն շարունակում է կարտոֆիլ աճեցնել

Լուկաշենկոն շարունակում է կարտոֆիլ աճեցնել

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Մարիա Էյսմոնտը պատմել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է զբաղվել կարտոֆիլագործությամբ: Այդ նպատակով նա հատուկ նախագահական բանջարանոց ունի: Տարեվերջին այցելելով ՌԴ նախագահ Պուտինին, Լուկաշենկոն նրան չորս պարկ իր աճեցրած կարտոֆիլ է նվիրել՝ հանգամանալի բացատրելով, թե յուրաքանչյուր տեսակից ինչ ճաշատեսակ կարելի է պատրաստել: Լուկաշենկոն Պուտինին նաեւ բելառուսական խոզաճարպ է նվիրել: Ըստ Լուկաշենկոյի մամուլի քարտուղարի՝ դա արվել է Պուտինի խնդրանքով: