Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. տեսանյութ

Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. տեսանյութ

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով այսօր կրկին Վերաքննիչ դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք լսել են Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ որոշել՝ բացառում են փողոց փակելը։

Նրանք նշեցին, որ եթե Մանվել Գրիգորյանը չկալանավորվի, ապա իրենց ակցիաները կշարունակվեն, սակայն փողոց չեն փակի։ Նրանք նաեւ անդրադարձան այն խոսակցություններին, թե շարժումը ուղղորդվում է քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի կողմից։

Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ, եթե անհրաժեշտ լինի հեղափոխությունից ավելի ուժեղ հեղափոխություն կանեն։

Նշենք, որ Վերաքննիչը շարունակում է քննել դատախազության բերած բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ այդ որոշման՝ Գրիգորյանը 25 միլիոն դրամով ազատ էր արձակվել։