Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության օրը հայտնի է

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության օրը հայտնի է

Երեկ կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ավելի քան տասը ժամ տեւած նիստի ընթացքում բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշել է, թե երբ ու ինչ կանոնադրությամբ պետք է հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի կունենա:

Ըստ այդմ՝ մրցույթը տեղի կունենա մարտի 2-ին: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի մասնակցելու համար փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը սահմանվել է մրցույթի անցկացումից 6 օր առաջ՝ փետրվարի 22-ը: ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ:

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել անցած տարվա մայիսից, նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հրաժարականից հետո: