Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կարող են մշտական բնակություն հաստատել Աֆրիկայում

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կարող են մշտական բնակություն հաստատել Աֆրիկայում

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը կարող են իրենց առաջնեկի ծնունդից հետո տեղափոխվել Աֆրիկա եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Բուկինգհեմյան պալատը կարող է նրանց երկու երեք տարով գործուղել արտասահման՝ բարեգործությամբ զբաղվելու եւ բրիտանական լոբբիզմ իրականացնելու համար։ Արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը The Sun-ին փոխանցել է, որ այս հարցով քննարկումները դեռեւս գտնվում են նախնական փուլում եւ հիմա որոնվում են այն ուղիները, որոնցով արքայազնի եւ Սասեքսի դքսուհու հնարավորությունները որպես «փափուկ ուժի» տարբերակ կարող են կիրառվել Սեւ մայրցամաքում։ Սա կարեւոր է նաեւ այն բանի համար, որ արքայազն Հարրին պետք է իր հստակ դերակատարությունը ունենա արքայական ընտանիքում, քանի որ նրա ավագ եղբայրը՝ արքայազն Վիլյամը պատրասվում է թագավոր դառնալու։ Բացի այդ, եղբայրների հեռավորությունը կնպաստի, որպեսզի թագավորական ընտանիքի ներսում սկսված կոնֆլիկտները հանդարտվեն ու վերջանան։