Անակնկալ չէր. Մանվել Գրիգորյանի կինը՝ ամուսնուն կալանքի տակ թողնելու մասին․ տեսանյութ

Անակնկալ չէր. Մանվել Գրիգորյանի կինը՝ ամուսնուն կալանքի տակ թողնելու մասին․ տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով չփոխարինելուց հետո նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին հարցրինք՝ սպասելի՞ էր նման որոշումն իր համար, ինչին ի պատասխան ասաց. «Անակնկալ չէր»:

Նա նաեւ նշեց, որ նույն կարծիքին է, որ դատարաններն արդար չեն:

Որոշման վերաբերյալ Գրիգորյանի պաշտպանները եւս կարծիք չհայտնեցին՝ նշելով, որ մամուլի ասուլիս կհրավիրեն:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: