Հեղափոխություն ենք արել, որ երեք նախկին նախագահները պատասխանատվության ենթարկվեն. ցուցարարը՝ ՍԴ եկած տղամարդուն (տեսանյութ)

Հեղափոխություն ենք արել, որ երեք նախկին նախագահները պատասխանատվության ենթարկվեն. ցուցարարը՝ ՍԴ եկած տղամարդուն (տեսանյութ)

Մի տղամարդ քիչ առաջ փորձեց մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք, բայց շենքը պաշարած ցուցարարները թույլ չտվեցին: Ցուցարարներից մեկն ասաց, որ իրենք հեղափոխություն են արել, որ ՀՀ երեք նախագահները՝ թալանչի, պատասխանատվության ենթարկվեն: Տղամարդը, պարզվեց, ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանն էր, ով ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ ու որևէ բան ասել:

Միայն նշեց, որ հիվանդ մարդ է, իրեն լավ չի զգում և հեռացավ: Նշենք, որ Պողոսյանի ցուցմունքի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրեցին: