Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին մեղադրանք չի առաջադրվել

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին մեղադրանք չի առաջադրվել

Երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարին դեռեւս մեղադրանք չկա առաջադրված։

Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին ՔԿ-ից` նշելով, որ 72 ժամվա ընթացքում պարզ կլինի` մեղադրանք կառաջադրվի նրան, թե ոչ։

Մեր հարցին ի պատասխան նաեւ ավելացրին, որ գործով միայն ոտիկանության ներկայացուցիչն է ձերբակալված։

Ըստ լուրերի` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, որն էլ վրաերթի է նշանակել կնոջը, հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով։ Նա մեքենայով ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին իր տուն։

Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկված հղի կինը եւ երեխան մահացել են։