Օրգանիզմում որ տարրի պակասը կարող է դառնալ կրունկների ճաքերի առաջացման պատճառ

Օրգանիզմում որ տարրի պակասը կարող է դառնալ կրունկների ճաքերի առաջացման պատճառ

Կրունկների մաշկի թեփոտվածությունն ու ճաքերը կարող են պայմանավորված լինել մի քանի պատճառով, որոնք պարզելը թույլ կտա շտկել խնդիրը։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է կոսմետոլոգ Ելենա Յուցմյուցը։

«Կրունկների մաշկի թեփոտվածության ու ճաքերի հիմնական պատճառներից մեկն օրգանիզմում յոդի պակասն է։ Յոդի պակասին, որպես կանոն, բախվում են ծովից հեռու ապրող մարդիկ»,- բացատրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ կրունկների մաշկը, սովորաբար, բավարար թթվածին չի ստանում, իսկ եթե դրան գումարվում է նաև յոդի դեֆիցիտը, ապա մաշկն աստիճանաբար հաստանում է, դառնում ավելի կոպիտ և առաջանում են ճաքեր։ Նման վիճակը կարող է լինել այնպիսի հիվանդության ախտանշան, ինչպիսին է հիպերկերատոզը։

Միևնույն ժամանակ Ելենա Յուցմյուցն ընդգծում է, որ բավական վտանգավոր է ինքնուրույն յոդի հավելումներ ընդունելը, քանի որ նման նշանակումներ կարող է անել միայն համապատասխան մասնագետը՝ ներզատաբանը։

«Կարելի է կանոնավոր օգտագործել յոդացված աղ արդեն իսկ եփված սնունդը համեմելու համար, քանի որ եռացող ջրում այդպիսի աղը չեզոքացվում է։ Սննդակարգում միշտ պետք է առկա լինեն լամինարիա, Չուկա, կաղամար և այլ ծովամթերք։ Սննդակարգի հարցում կարելի է հետևել ճապոնացիների օրինակին, քանի որ նրանց թվում շատ են երկարակյացները»,- նշել է մասնագետը։