«Արծվաշենը մեծ է, իրավական հիմք ունի»․ Սանոսյանը՝ անկլավների թեմայի մասին

«Արծվաշենը մեծ է, իրավական հիմք ունի»․ Սանոսյանը՝ անկլավների թեմայի մասին

«Կան քարտեզներ, այդ քարտեզների համար կան իրավական հիմքեր, այսինքն՝ ամեն քարտեզ չի, որ դա քարտեզ է։ Դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզը լրիվ այլ բան է ՝ իր իրավական հիմքերով։ Որևէ տարածք, անկախ այն բանից, թե դրան ինչ ենք կոչում, պիտի իրավական հիմք ունենա»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անկլավների վերաբերյալ լրագրողների հարցերին։

«Իրավական հիմքերի մասին մեր գործընկերները ավելի մանրամասն խոսել են, նրանք, ովքեր ավելի լավ են տեղյակ բանակցային պրոցեսներից։ Ես այդքան էլ տեղյակ չեմ։ Ենթադրյալ երկու երկրները, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է տեղի ունենա արդեն դեմարկացիա ու դելիմիտացիա, որից հետո սահմանները պիտի հստակեցվեն բոլոր առումներով։ Նախ ես ուզում եմ լրագրողներին խնդրել, որ անընդհատ անկլավներից խոսելիս Արծվաշենը չմոռանաք, որը իր չափերով, իրավական կարգավորումներով իսկապես հիմք ունի»,- ասաց Սանոսյանը, որին լրագրողները հակադարձեցին, որ այստեղ խոսքն ավելի շատ ռազմավարական նշանակության տարածքների մասին է։