Այսօր տեղի կունենա Վերին Կարմիրաղբյուրի նոր լողավազանի բացումը

Այսօր տեղի կունենա Վերին Կարմիրաղբյուրի նոր լողավազանի բացումը

Հայաստանի պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Իմ սիրելի տավուշցիներ ջան, այսօր՝ հուլիսի 18֊ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքում երեկոյան 17։00֊ին տեղի կունենա իմ և իմ ընկեր Տիգրան Սահակյանի կողմից երեք տարի շարունակ կառուցվող լողավազանի բացման արարողությունը։ Լողավազանը գործելու է բացառապես անվճար, մենակ չասեք թե որտեղ ենք ուզում Ձեզ քցած լինենք, մեր նպատակը կրթել նոր սերունդին, նրանք մեզանից ուժեղ են։Սիրով բոլորիդ հրավիրում եմ, լինելու է հրավառություն, շոու ծրագիր և երաշտական կատարումներ»։