Իրանցի կանանց կարող են թույլ տալ այցելել մարզադաշտեր

ՖԻՖԱ-ի փոխանցմամբ՝ իրանցի կանայք կարող են այցելել ԱԱ 2022-ի ընտրական խաղերին։ Այս հարցով Ջաննի Ինֆանտինոն նամակ է ուղարկել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը դրական պատասխան է տվել, սակայն, որպեսզի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է նաև կառավարության հավանությունը։
Նշենք, որ իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանանց արգելված է լինել ֆուտբոլային մարզադաշտերում։
Կարծիքներ