Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել. նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով նիստը։

Նիստին չի ներկայացել ամբաստանյալ Գրիգորյանը, պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ պատճառը առողջական խնդիրներն են։
 
Դատավորը նշեց, որ իրենք պատճառների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ չեն ստացել, այդ պատճառով նիստը մինչեւ 13։00-ն ընդմիջվում է, մինչեւ գրավոր կներկայացվի։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: