Արցախյան պատերազմին Ջավախքից ամենաշատ զոհը Փոգա գյուղն է ունեցել

Արցախյան պատերազմին Ջավախքից ամենաշատ զոհը Փոգա գյուղն է ունեցել

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել մի շատ ուշագրավ փաստի վրա.
2020թ  Արցախա-ադրբեջանական պատերազմում ծնունդով և արմատներով Փոգացի վեց զոհ ենք տվել... 
Աստված հոգիները լուսավորի, կռիվ մղեցին հանուն սրբության, հանուն հայրենիքի փրկության, կռվեցին մեր ազգի ու մշակույթի պահպանման համար և հերոսացան, իրենք Մարտիրոսներ են, որ պայքարեցին իրենց ազգի հավատքի ու մշակույթի համար և նահատակվեցին։

Հարկ է նշել որ ողջ Ջավախքի համեմատականով ամենաշատ կորուստ Փոգա գյուղն է ունեցել, հիմա ներկայացնեմ մեր, ընկած, բայց ոչ ծնկած հերոսներին՝

Հովհաննես Գևորգի Հովհաննիսյան-1977
Գրիգոր   Լևոնի  Թեյմուրազյան -1998
Ռուսլան  Նիկոլայի  Հակոբյան -1997
Նարեգ    Մյասնիկի     Աղայան-1994
Հարութ   Սեյրանի  Մկրտչյան - 1993
Դավիթ   Վահանի  Մադոյան  - 2001

Պարույր Մադոյանի ֆեյսբուքյան էջից