Քիմ Քարդաշյանը չորրորդ երեխան կունենա․ Քույրերը դժգոհ են

Քիմ Քարդաշյանը չորրորդ երեխան կունենա․ Քույրերը դժգոհ են

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում,- այս մասին հայտնում է radaronline.com կայքը։ Կայքի տեղեկությամբ Քարդաշյանի քույրերը բացասաբար են արձագանքել այդ հանգամանքին՝ պատճառաբանելով, որ երեխաներին խնամելու համար դայակներին չափից շատ են վճարում։ Չորրորդ երեխայի ծնունդը նշանակում է, որ ևս երկու դայակ պետք է վարձեն։

Նշենք, որ ըստ տեղեկության, երեխային կկրի և լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Հիշեցնենք, որ Քիմը երեք երեխա ունու՝ 5 և 4 ամյա Նոթը և Սեինթն ու 11 ամսական Չիկագոն։