Կա հավանակություն, որ կապտականաչ ջրմիուռները կծաղկեն նաև աշանը․ նախարար

Կա հավանակություն, որ կապտականաչ ջրմիուռները կծաղկեն նաև աշանը․ նախարար

Սևանի հարցով ՄԱՀՀ-ի քննարկմանը ներկա Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը խնդրեց հայտնել՝ եղե՞լ է երբևէ կապկանաչ ջրիմուռների այնպիսի համատարած ծաղկում, որի մենք ականատես եղանք այս և նախորդ տարի։
Նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ որքանով իրենց հայտնի է՝ նման համատարած ծաղկում եղել է 1964 թվականի և պարբերաբար ծաղկել է մինչև 1973 թվականը։ Բայց գոնե 2018 և 2019 թվականների նման համատարած ծաղկման ականատես չի եղել։

«Մասնագետները նշում են, որ 2019 թվականինն ավելի մակերեսային է, վիզուալ ավելի տեսանելի, 18-ինը ավելի խորքային, այսինքնք՝ ավելի շատ ջրի շերտեր էին ներգրավված, բայց փաստը մնում է փաստ, որ լիճն այդպես պատասխանում է այն ամբողջ աղտոտումների և ոչ ճիշտ կառավարման գործողություններին, որոնք եղել են մինչ այժմ»։

Իսկ լճի գույնը ըստ նրա պայմանավորված է կալցիումի քայքայված իոններով, որոնց մի մասը ջերմաստիճանի անկման դեպքում ջրում լուծվում է, տաքացման դեպքում՝ ոչ, և քանի որ լճում անընդհատ ջրաշրջանառություն է, Սևանն այդ գույն ունի։

Նախարարին հարց՝ կա՞ն ափեր, որտեղ դեռ կա ծաղկում։ Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ կան որոշակի  ծանծաղուտներ, ծոցեր, որոնցում գնում են ամեն տեսակի պրոցեսներ, այդ թվում՝ ճահճացման։
Նա նշեց, որ ճգնաժամը սպառված չի կարելի համարել, որովհետև կա հավականություն, որ ջրիմուռները կծաղկեն նաև աշնանը։