Ուկրաինան կարող է ունենալ սեւամորթ պատգամավոր

Ուկրաինան կարող է ունենալ սեւամորթ պատգամավոր

Ուկրաինան կարող է ունենալ առաջին սեւամորթ պատգամավորը Գերագույն Ռադայում։ Այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության ընտրացուցակում կառաջադրվի Ժան Բելենյուկը։ Նա ընտրացուցակում 10-րդ համարն է։ Բելենյուկն ապրում է Կիեւում։ Ծնվել է 1991 թվականին։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։