Փախստական կինը ծննդաբերել է ամերիկյան ռազմական օդանավի մեջ

Փախստական կինը ծննդաբերել է ամերիկյան ռազմական օդանավի մեջ

Աֆղանստանից տարհանված հղի կինը ծննդաբերել է ամերիկյան ռազմաօդային ուժերի օդանավում այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել գերմանական «Ռամշտայն» ավիաբազայում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինուժի տեղափոխումների ավիացիոն հրամանատարությունը։ Նա լույս աղջիկ է բերել աղջիկ երեխա։ Կնոջն օգնություն է ցուցաբերվել ամերիկացի զինվորական բուժանձնակազմի կողմից։ Կնոջ մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են օդանավի թռիչքի ժամանակ։ Եղել են նաեւ ծննդաբերական բարդություններ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել նվազեցնել օդանավի թռիչքային բարձրությունը, որպեսզի հնարավոր լինի փրկել եւ ծննդկան մորը եւ պտղին։ Ներկայումս կինն ու նրա նորածին դուստրը գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։