15 մարդ է զոհվել՝ հարսանիքի ժամանակ

15 մարդ է զոհվել՝ հարսանիքի ժամանակ

Պերուում Ապուրիմակ նահանգի հյուրնոցներից մեկում տեղի ունեցած հարսանիքի ընթացքում փլուզում է եղել, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել 29 մարդ։ Փլուզվել են հյուրանոցի պատերը։

Փլուզումը պայմանավորված է եղել տեղատարափ անձրեւներով։ Այս մասին հայտնում է INDECI-ն։ Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ փլատակների տակ կարող են լինել մարդիկ եւ առաջիկա օրերին կշարունակվեն հնարավոր տուժածների որոնողական աշխատանքները։ Այլ մանրամասներ հայտնի չեն։