Իսպանուհու մոտ ալերգիա է հայտնաբերվել՝ սեքսից

Իսպանուհու մոտ ալերգիա է հայտնաբերվել՝ սեքսից

Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կինը հայտնվել է հիվանդանոցում ալերգիայի եզակի տեսակի սրացման պատճառով։ Ինչպես հայտնում է BMJ Case Reports-ը, պարզվել է, որ կինը ալերգիա ունի սեքսից։ Ըստ հրապարակման, երեսունմեկամյա կնոջ մոտ սեքսուալ ակտից անմիջապես հետո սկսել է ի հայտ գալ շնչարգելություն եւ սրտխառնոց եւ նա դիմել է բժշկի։ Անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ հնարավոր է սկսված լինի անաֆիլակտիկ շոկ եւ բժիշկները լրացուցիչ հետազոտություններ են նշանակել։ Պարզվել է, որ կինը ունի ալերգիա պենիցիլինից, սակայն նա ոչ մի կերպ չի օգտագործել այդ պրեպարատը։ Բժիշկները որոշել են հետազոտել նրա զուգընկերոջը, ում հետ սեքսուալ ակտ է ունեցել եւ պարզվել է, որ զուգընկերը ականջի բորբոքում է ունեցել եւ սեքսից առաջ հակաբակտերիալ հաբ է խմել, որի բաղադրության մեջ պարունակվում է պենիցիլին։ Կնոջը հակաալերգին բուժման կուրս են նշանակել եւ նա մոտ մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում։ Պարբերականը նշում է, որ սա իր տեսակի մեջ եզակի երեւույթ է համարվում։