Մինչեւ հիմա «հիտլերյան թոշակ» ստացողներ կան

Մինչեւ հիմա «հիտլերյան թոշակ» ստացողներ կան

Ավելի քան երկու հազար մարդ մինչ այժմ ստանում է դեռեւս Երրորդ ռեյխի ժամանակներում Ադոլֆ Հիտլերի կողմից երաշխավորված թոշակ՝ նացիստների հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Աշխատանքի նախարարությունը։ Ինչպես գրում է ֆրանսիական Le Figaro-ն, ընթացիկ տարվա փետրվարի տվյալների համաձայն, նման թոշակ ստացողների մեծ մասը՝ 1532 մարդ, ապրում են Եվրոպայում։ Թե ովքեր են բուն թոշակառուները եւ ովքեր ժառանգորդները, չի մանրամասնվում։ Լեհաստանում նրանք 600-ն են, Սլովենիայում՝ 184-ը, Ավստրիայում 101-ը, Չեխիայում՝ 94-ը։ Այսպես ասած հիտլերյան թոշակ ստացողներ կան նաեւ Մեծ Բրիտանիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Աֆրիկա մայրցամաքի երկրներից՝ Նամիբիայում, եւ ՀԱՀ-ում, Ամերիկյան աշխարհամասից էլ 250 թոշակառու կա ԱՄՆ-ում։ Կան նաեւ Բրազիլիայում, Արգենտինայում, իսկ ահա Ասիայից էլ հիտլերյան թոշակառուներ դեռ կան Թաիլանդում եւ Ավստրալիայում։