Ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել հյուրանոցներից մեկում

Ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել հյուրանոցներից մեկում

Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է երիտասարդ զույգ, որի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ հարմարանք։ Այս մասին հայտնում է Expressen պարբերականը։ Որքան էլ զարմանալի է, ձերբակալվածներից մեկն հայտարարել է, որ հանդիսանում է տեղի խոշոր լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը։ Ձերբակալությունից հետո տեղում շարունակում են աշխատել ոստիկանները։

Հայտնի է նաեւ, որ ե՛ւ քսանամյա տղամարդը, ե՛ւ քսանհինգամյա կինը նախկինում փոքր իրավախախտումների համար դատապարտվել են, որոնք կապված են եղել թմրաշրջանառության հետ։ Պարզվել է նաեւ, որ կինը ունի լրագրողի կրթություն եւ ներկայումս իրականացվում է ուսումնասիրություն, հասկանալու համար, թե արդյոք նա հանդիսանո՞ւմ է լրատվամիջոցի աշխատակից, ինչպես հայտարարել է, թե՝ ոչ։ Դեռեւս պարզ չէ նաեւ այն, թե զույգը հայտնաբերված պայթուցիկը ինչպե՞ս էր օգտագործելու։