Ահաբեկչություն է կանխվել

Ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Սարատով քաղաքում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները վնասազերծել են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը պատկանող ահաբեկչի։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն, վկայակոչելով ԱԴԾ տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման ահաբեկիչը նախապատրաստած է եղել ահաբեկչական բռնարարք իրականացնել։ Վերջինս եղել է ՌԴ քաղաքացի եւ ձեռք է բերել ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ դետալներ, ինչով էլ գրավել է հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Վնասազերծման գործողության ընթացքում դիմադրություն է ցույց տվել եւ լիկվիդացվել։ Իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ։