Ժպիտներ և գույներ․Հայբիզնեսբանկը մասնակցեց «հաշտ ճամբար» ծրագրին

Ժպիտներ և գույներ․Հայբիզնեսբանկը մասնակցեց «հաշտ ճամբար» ծրագրին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեց Հանքավանում և Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում մինչև 13 տարեկան անապահով ընտանիքների երեխաները: 

Բանկի աշխատակիցները երեխաների հետ խաղացին ֆինանսական խաղեր, բացատրեցին թե ինչ է գումարը և ինչպես պետք է այն ճիշտ տնօրինել՝ պլանավորելով ծախսերը, ինչից հետո խաղում էին խաղ, երեխաների գիտելիքներն ամրապնդելու համար:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնության շնորհիվ երեխաները ծանոթացան ֆինանսական համակարգի կազմակերպությունների գործունեությանը, ֆինանսական թեմայով խաղեր խաղացին, սովորեցին ինչ է արժույթը, ծանոթացան  արտարժույթի թղթադրամներին, և պատկերացում կազմեցին ինչպես կարելի է կատարել արտարժույթի փոխանակում, իսկ Կենտրոնական բանկի մասնագետները փորձում էին հատուկ խաղերի միջոցով երեխաներին ծանոթացնել ֆինանսական բառերին և դրանց նշանակությանը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորում է ապագա սերնդի տեղեկացված և կրթված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը…