Նախկին փոխնախարարի համար անակնկալ էր հարուցված քրեական գործը

Նախկին փոխնախարարի համար անակնկալ էր հարուցված քրեական գործը

 

Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով անցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձ։

Aysor.am-ին հաջողվել է պարզել, որ խոսքը Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանի մասին է։ Hraparak.am-ը կապ հաստատեց Արթուր Առաքելյանի հետ։ Վերջինս, սակայն, անակնկալի եկավ հարցից, համենայնդեպս մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։ «Բայց ի՞մ հետ ա կապված»,-նախ փորձեց ճշտել Առաքելյանը։

-Ըստ տեղեկության՝ Ձեզ հետ է կապված։

-Դեռ տեղյակ չեմ, որ տեղյակ լինեմ, կխոսենք։

-Ձեզ ծանուցում չի՞ եկել այդ հարցով։

-Չէ, չի եկել։

-Այսինքն՝ Ձեզ համար անակնկա՞լ էր, որ նման բան կարող էր լինել։

-Այո, անակնկալ է դեռ, պարզ չի, էլի, որ ծանոթանամ, կխոսենք։

-Ամեն դեպքում, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, որ Ձեր անունն է շրջանառվում այս գործով։

-Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ տեղյակ լինեմ, կխոսենք անպայման։

Հ․Գ․ Արթուր Առաքելյանը, հիշեցնենք, ՏԿ փոխնախարար էր Գագիկ Բեգլարյանի օրոք։ Վահան Մարտիրոսյանի գալուց հետո նա ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց նույն նախարարությունում նախարարի խորհրդական, երբ նախարար դարձավ Աշոտ Հակոբյանը, իսկ Հակոբ Արշակյանի գալուց հետո դարձյալ ազտավեց պաշտոնից։ Հիմա զբաղվում է իր մասնավոր գործերով։