Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղուն․ Գերմանիայի ԱԳՆ

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղուն․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։

Այս մասին հրապարակում է արվել Գերմանիայի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցի էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա Աթիիի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը», - ասվում է գրառման մեջ: