9-1 հաշվով հաղթանակ՝ թուրք Բեյթուլահ Կայիսդագի նկատմամբ

9-1 հաշվով հաղթանակ՝ թուրք Բեյթուլահ Կայիսդագի նկատմամբ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը մրցեց թուրք Բեյթուլահ Կայիսդագի հետ ու ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ 9-1 հաշվով։