Էրդողանը Լավրովի հայտարարությունը որակել է սխալ

Էրդողանը Լավրովի հայտարարությունը որակել է սխալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան ու Անկարան չեն եկել ընդհանուր հայտարարի, կապված Սիրիայում քրդական աշխարհազորայիններին ահաբեկչական խմբավորում ճանաչելու հետ։ Այս մասին հայտնում է NTV-ն։ «Իմ կաբինետի նախարարների շարքում կան քրդեր եւ սխալ են այն որակումները, որոնք արել է Լավրովը։ Ես հույս ունեմ, որ մեր ԱԳ նախարարը արդեն համապատասխան նախազգուշացում արել է»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վիետնամի կենտրոնական հեռուստատեսությանը եւ Չինական կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լավրովը հայտարարել էր, թե չունեն ընդհանուր մոտեցում Անկարայի հետ, թե ինչպես քրդերին ճանաչեն ահաբեկչական խմբավորում, քանի որ այս հարցում թուրքական կողմն ունի առանձնահատուկ մոտեցում։