«Յունայթեդի» ֆուտբոլիստը տուգանվել է կեղծ փաստաթղթերի համար

«Յունայթեդի» ֆուտբոլիստը տուգանվել է կեղծ փաստաթղթերի համար

Ինչպես գրում են անգլիական մարզական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Նա ստիպված է եղել վճարել 48000 եվրո: Ըստ տարբեր հրապարակումների՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ երկու հոգի ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվիգ Կարին Թեջերը, ներկայցել են որպես Դիալոյի ծնողներ և ընտանեկան կապը հաստատող կեղծ փաստաթղթերի հիման վրա ներկայացրել են ընտանիքի վերամիավորման պահանջ: Դրա շնորհիվ Դիալոն կարողացել է մուտք գործել Իտալիա և 2015-ին պայմանագիր կնքել «Բոկա Բարկո» ակումբի հետ, այնուհետև պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել «Ատալանտայի» հետ։

Ֆուտբոլիստը, հիշեցնենք, հենց «Ատալանտայից է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։  18-ամյա կոտդիվուարցու տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել էր 30 մլն եվրո։