Բանտային կյանքի մասին պատմող թանգարան կստեղծվի

Բանտային կյանքի մասին պատմող թանգարան կստեղծվի

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մտադիր են ստեղծել բանտային կյանքի մասին պատմող թանգարան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նշելով, որ գաղափարը հավանության է արժանացել նաեւ ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայության կողմից։ Ստեղծվելիք թանգարանում կցուցադրվեն ուշագրավ առարկաներ, որոնք առգրավվել են բանտարկյալների մոտից, ինչպես նաեւ մոմաձույլ արձաններ հայտնի հանցագործների տեսքով։ Կլինեն նաեւ այլ էքսպոնատներ։ Թանգարանը կբացվի ամենայն հավանականությամբ ընթացիկ տարում ռուսական քրեակատարողական համակարգի 140-ամյա հոբելյանի առիթով։ Նախաձեռնության հեղինակները հայտարարում են, որ ցուցադրվող նմուշները անընդհատ փոփոխվելու են եւ ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը արդեն պատրաստակամություն է հայտնել հորդորով դիմել իր վետերաններին, ապագա թանգարանի ֆոնդերին նվիրել իրենց ունեցած բանտային հետաքրքիր առարկաներն ու իրերը։ Թանգարանին կից կգործի նաեւ հուշանվերների խանութ։