Հայտնի է ԱՊԼ սեզոնի լավագույն մարզիկը

Հայտնի է ԱՊԼ սեզոնի լավագույն մարզիկը

Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ սեզոնի լավագույն մարզիկ PFA-ի կողմից։ Քսանութամյա նիդերլանդացին առաջ է անցել իր մրցակիցներ Ռահիմ Ստերլինգիվ, Սերխիո Ագուերոյից, Բերնարդու Սիլվայից Էդեն Ազարից, Սադիո Մանեից։ Լավագույն մարզիկին ընտրել են քվեարկության միջոցով, որին մասնակցել են ԱՊԼ բոլոր ֆուտբոլիստները։ Անցյալ տարի լավագույն մարզիկ էր ճանաչվել Մոհամմեդ Սալահը։ Ընթացիկ սեզոնին վան Դեյքը մասնակցել է 45 խաղի, ունեցել 5 գոլ եւ 4 գոլային փոխանցում։