«Թվիթերը» նոր հնարավորությունների մասին է հայտարարել

«Թվիթերը» նոր հնարավորությունների մասին է հայտարարել

«Թվիթեր» սոցիալական կայքի ներկայացուցիչները նոր հնարավորությունների մասին են հայտարարել։ Այսուհետ հնարավոր կլինի հրապարակել ոչ միայն տեքստեր, այլ նաեւ լուսանկարներ, վիդեոֆայլեր եւ այլն։ Նոր ֆունկցիան գործարկվել է բազմաթիվ օգտատերերի խնդրանքով։ Այն հասանելի է ինչպես Android, IOS համակարգերի, այնպես էլ կայքի բջջային տարբերակի համար։ Այս ֆունկցիայով սոցկայքում կակտիվանան մուլտիմեդիա-բովանդակության տարածքումը։

Այդ կերպ սոցկայքի մասնագետները ցանկանում են, որպեսզի օգտատերերն ավելի շատ ժամանակ անցկացնեն թվիթերյան հարթակում։ Սա ինքնին, ըստ TechCrunch-ի, կնշանակի նաեւ գովազդից եկող հասույթների ավելացում։